Հումորիկներ))

-Քույրիկ ջան, դու քանի՞ կիլո ես…

-Դա գաղտնիք է:

-Լավ էլի, գոնե առաջին երեք թիվն ասա…


***

Կոկտեյլ. Վերցնել 200 գրամանոց բաժակ: Լցնել 100 գրամ օղի: Ավելացնել եւս 50 գրամ օղի, խառնել: Մնացած 50 գրամ օղին ավելացնել ըստ ճաշակի:

***

Սխալների վրա սովորելու հնարավորութուն ունենալու համար ստիպված դրանց հիման վրա կառուցեցին ողջ կրթական համակարգը…

***

-Ինչու՞ են տղամարդիկ ժամադրության գալիս չսափրված

- Իսկ դու փորձե՞լ ես չուշանալ…

***

Նա սիրում է բոլոր մարդկանց, անկախ մաշկի գույնից, ազգությունից ու հավատքից: Լավատեսները կասեն, որ նա Տերն է, հոռետեսները՝ որ կոկորդիլոսը:


***

Իմաստությունը ոչ միշտ է գալիս տարիքի հետ: լինում է՝ տարիքը միայնակ է գալիս…

***

Ատոմակայանի  անվտանգության համար պատասխանատու աշխատակիցը, տեսնելով զգեստին թափված գրչի թանաքը, բացականչեց. «Պահո՜, քաշվեցինք»: Բայց, միեւնույն է, 16 հոգու մազերը ճերմակեցին…


***

Բարձրագույն մաթեմատիկայի քննություն է: Լռություն է, լսվում է միայն գրիչների ճռճռոցը: Հանկարծ՝ ձայն հետեւի շարքերից.

-Իսկ բանակում հիմա ճաշի ժամ է… Մակարո՜ն են տալիս…

***

Ժամանակը լավագույն ուսուցիչն է: դժբախտաբար նա սպանում է իր բոլոր աշակերտներին…

***

Ձեր զոքանչը եւ հարկային տեսուչը գտնվում են միեւնույն այրվող տանը: Դուք հնարավորություն ունեք փրկելու միայն մեկին; Ո՞րը կնտրեք՝ գնալ կինո՞, թե՞ ռեստորան: